ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ծավալման քաղաքականությամբ բորբոքում է Ուկրաինայի ճգնաժամը. Պեկին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ ծավալել ՆԱՏՕ-ն դեպի արևելք, բորբոքել է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ 

«Տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ծավալմամբ։ Չինաստանը միշտ կարծել է, որ մեկ պետության անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին», - հավելել է նա։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

--00—ԼՄ