ԱՄՆ-ն կոշտ պատասխան կտա չինական այն ընկերություններին, որոնք չեն հետևի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

հէց

Միացյալ Նահանգները կոշտ գործողություններ կիրականացնի չինական այն կազմակերպությունների հանդեպ, որոնք կհրաժարվեն հետևել հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին The New York Times-ի հետ զրույցում ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։ 

«Ռուսաստանն, իհարկե, կփորձի աշխատել այլ երկրների հետ, որպեսզի շրջանցի մեր պատժամիջոցներն ու արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Բայց եթե ԱՄՆ-ն պարզի, որ այնպիսի կորպորացիա, ինչպիսին Շանհայի SMIC-ն է, Ռուսաստան արտահանում է իրականացնում, մենք այն ուղղակի կփակենք՝ թույլ չտալով օգտագործել իրենց սարքերն ու ծրագրային ապահովումը։ Սա մեծ հարված կհասցնի Չինաստանին՝ հնարավորություն չտալով արտադրել չիփեր», - ասել է նա։

--00—ԼՄ