Թալիբները շնորհավորել են կանանց մարտի 8-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

թալիբան

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը շնորհավորել է երկրում և աշխարհում բնակվող բոլոր կանանց՝ միջազգային տոնի առթիվ, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Աֆղանստանի իսլամական էմիրությունը ձգտում է թեթևացնել աֆղան կանանց ծանր դրությունը՝ ապահովելով պայմաններ՝ արժանի կյանք ունենալու համար՝ իսլամի և մեր ավանդույթների լույսի ներքո»,- ասված է ուղերձում։

Թալիբները կանանց հաճելի տոն են մաղթել։

--00—ՄՀ