«Ինստագրամի» միջոցով հաշիշ ու մարիխուանա էր ձեռք բերել․ ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման ենթարկեցին երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:

24-ամյա երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրեց ծխախոտի երեք տուփ․ երկուսում՝ մարիխուանայի նմանվող զանգված, երրորդում` օգտագործած կաթուցիչներ: Ըստ նրա` թմրանյութի հումքը հավաքել էր վայրաճ կանեփից:

26-ամյա երիտասարդն էլ մեքենայից ներկայացրեց 3 գրամից ավելի՝ մարիխուանայի, և 2 գրամից ավելի՝ հաշիշի նմանվող զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել Ինստագրամի միջոցով:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

--00--ՄՀ