Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող, 50-ամյա Գնել Ստեփանյանի դին: Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ՍԳ