Լուրջ վտանգ է սպառնում. եթե ռուսները պարտվեն, Անկարան և Բաքուն լուծելու են ՀՀ գոյության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Լուրջ վտանգ է սպառնում. եթե ռուսները պարտվեն, Անկարան և Բաքուն լուծելու են ՀՀ գոյության հարցը։ Այս մասին 24TV-ի  «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

Նրա համոզմամբ Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում, իսկ մեր կառավարությունն ընդամենն աղամանների հարց լուծող կառավարություն է և դժբախտաբար դժվար թե կարողանա օգտագործել Հայաստանի համար ստեղծված հնարավորությունները։  

Զուրաբյանի կարծիքով, եթե ՌԴ-ն հաջողություն չունեցավ, ապա ամենայն հավանականությամբ նրա ներսում հեղափոխություն և ցնցումներ կլինեն, իսկ դա էլ ենթադրում է նրա դիրքերի թուլացում Անդրկովկասում։ Այդ պարագայում տարածաշրջանում վակուում է ստեղծվելու, և նրա տեղը զբաղեցնելու են Թուրքիան և Ադրբեջանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ