Պռոշյանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ը և Opel-ը,ոստիկանության բաժանմունքի պետը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

144

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, նա չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։ 

Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։