Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորականուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հինգշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման» Խաչատուրյանին ուղղված Պուտինի շնորհավորանքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավորները հինգշաբթի տեղի ունեցած փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ։ 

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 71, դեմ՝ 0, անվավեր քվեաթերթիկներ չկան։

--00—ՄՀ