Ռուսական կողմն ունի շուրջ 500, իսկ ուկրաինականը՝ 2870 զոհ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ռուսաստանի Դաշնության գործողության ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան 2870 զոհ, Ռուսաստանի Դաշնության կորուստները՝ 498։  Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ