«Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ. ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։

Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, հրացանի և զինամթերքի, Նոր Նորքի բաժնում՝ «Մակարով» ատրճանակի, Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակի և զինամթերքի, Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ձեռքի գնդացիրների կամավոր հանձնման առումով արդյունավետ էին նաև ոստիկանության Արտաշատի և Գուգարքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի, Վաղարշապատի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի, Թումանյանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում. Գավառում՝ հրացանի, թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, Վարդենիսում՝ հրացանի և զինամթերքի, Մարտունիում՝ հրացանի, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և զինամթերքի։ Հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Մուշի բաժնում էլ արձանագրվել է պայթուցիչներով նռնակների, ինքնաձիգի պահունակների և փամփուշտների կամավոր հանձման դեպք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ՄՀ