Պուտինը քի՞չ գլխացավանք ունի, որ մենք էլ Արցախի հարցը բարձրացնենք, պետք է չկապենք հարցը Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

«Փաշինյանը ստիպված է պաշտոնանկություններ անում, կադրային ժառանգությունը լավագույնը չէ, ոչ բոլորն են վերափոխվում, ոչ ցանկալի դրսևորումներ է արվում: Եթե պաշտոնյան աններելի սխալ է թույլ տվել և չարաշահել է պաշտոնական դիրքը, պետք է ազատվել նրանից»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի և վարչության պետերի պաշտոնանկության որոշմանը:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ պատգամավորը նշեց, որ բարդ իրավիճակ է, պետք է շրջահայաց լինենք և ՀՀ-ն հարվածի տակ չդնենք: 

Դիտարկմանը՝ արդյո՞ք հիմա հարմար ժամանակը չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացնելու համար, պատգամավորը նշեց. «Պուտինը քի՞չ գլխացավանք ունի, որ մենք էլ հիմա Արցախի հարցը բարձրաձայնենք, պետք է չկապենք հարցը Պուտինի հետ: Թեթևսոլիկություն կլինի, աշխարհում տիրող վտանգների իրավիճակում ասել՝ Արցախի հարցի ճիշտ ժամանակն է, պետք է մեզ լուրջ պահենք ու ՀՀ-ի պետականությունը չվտանգենք, որովհետև Արցախի հարցի ընթացքի հաջող գրավականը ՀՀ -ի կայունությամբ և հեղինակությամբ է պայմանավորված»:

Մանրամասները՝ տեսանյութում։