Ստիպված կլինենք լրջորեն դիտարկել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի խնդրանքն ու պատասխանել Կիևի դիմումին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Միշել

Եվրամիության ինստիտուտներն ու կառավարությունները ստիպված կլինեն լրջորեն դիտարկել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի խնդրանքն ու պատասխանել Կիևի օրինական դիմումին: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ուկրաինայի հայտը խորհրդանշական էր, և Միության ընդլայնման հարցում միասնականություն չկա: Դժվար կլինի. մենք գիտենք, որ Եվրոպայում տարբեր հայացքներ կան»,- հայտարարել է Միշելը: 

Այսօր Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ անդամակցության Ուկրաինայի դիմումը: Գործարկվել է ընդունելության հատուկ ընթացակարգը:

--00--ԱՀ