2072 հանցագործության դեպք ԶՈւ-ում 2021թ.-ին․ Արթուր Դավթյանը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ոչ զինվորական կանոնադրությամբ զինծառայության ժամանակ հարցեր կարգավորելու և կոռուպցիոն դեպքերը քրեաիրավական խիստ գնահատականի են արժանի: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր դեպքով ՊՆ և ԳՇ միջնորդագրեր պետք է ներկայացվեն: Հանձնարարություններ են տրվել նաև 2020թ.-ի պատերազմին առնչվող գործերի քննության վերաբերյալ:

Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ գերեվարման դեպքերով հարուցված քրեական գործերը քննելիս պետք է դիտարկել  նաև տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողներին և քրեաիրավական գնահատականներ տալ նաև հրամանատարական կազմին:

--00--ԱՀ