ԵՄ-ի «սև ցուցակում» հայտնվել են ռուս զինվորականներ, այդ թվում՝ գեներալ Ռուստամ Մուրադովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

մուրադով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ԵՄ «սև ցուցակում» են հայտնվել նաև ռուս զինվորականներ։

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում նշվել են Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկի, գեներալ լեյտենանտներ Ռուստամ Մուրադովի, Ալեքսեյ Ավդեևի, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի 8-րդ գվարդիական համակցված բանակի հրամանատար Անդրեյ Սիչևոյը։

Ավելի վաղ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառվել էին ՌԴ պաշտպանության նախարարությունն ու դրա Կապի կենտրոնը, Արտաքին հետախուզական ծառայությունը, «Կալաշնիկով» կոնցեռնն ու այլ կառույցներ։

--00—ՄՀ