ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի մարտի 2-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Ազգային ժողովի խորհուրդը քիչ առաջ որոշեց ՀՀ նախագահի ընտրության հարցը քննարկել մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է: Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին:
 

--00--ՍԳ