Քոլեջի 16-ամյա սանը Վանաձորում շոգեբաղնիքից տեղափոխվել է տուն, տնից՝ հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԱԻՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Աղումյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոում գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։   

--00—ՄՀ