Կոնջորյանն ու ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացը քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Փետրվարի 28-ի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային Ժողովում ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային Ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները:

--00—ԼՄ