Հարավային Կորեան պատրաստ է միանալ SWIFT-ից ՌԴ-ի մի շարք բանկերի անջատման միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Կորեա

Հարավային Կորեան պատրաստ Է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը միանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

«Սեուլը նույնպես պլանավորում է միանալ SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը եւ այդ որոշման մասին Միացյալ Նահանգներին ծանուցել է դիվանագիտական կապուղիներով»,- գործակալությանը հաղորդել են նախարարությունում: Բացի այդ, հաղորդվում է, որ Հարավային Կորեան որոշել է արգելել ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան:

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել Էր ռուսաստանյան 49 ռազմական կազմակերպություններին, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ամերիկյան ծագման տեխնոլոգիաների եւ արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին: Ավելի վաղ նաեւ հայտնի Է դարձել, որ Ճապոնիան եւս մտադիր Է արեւմտյան երկրներին միանալ SWIFT համակարգից Ռուսաստանի մի շարք բանկերի անջատման դեպքում:

Այդ մասին փետրվարի 27-ին հաղորդել Է The Japan Times հրատարակությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուին: Հրատարակության տվյալներով՝ վարչապետը հայտարարել Է, որ Տոկիոն նույնպես պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ եւ Ուկրաինային արտակարգ ֆինանսական օգնություն կհատկացնի։

--00—ՄՀ