Երևանում հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերն էլ ողողել են Հրազդանի կիրճը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ա

Փետրվարի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կիևյան կամրջի հարևանությամբ գործող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ տեղադրված հսկայական կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը ողողել են Հրազդան կիրճի որոշ հատված:   Կեղտաջրերի արտահոսքի հետևանքով Կիևյան կամրջից դեպի Կիևյան կամրջի տակ, ահագին հատված լցված է կեղտով, քարերով ու հողով:  

Օպերատիվ են գործել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մի քանի բրիգադներով՝ տնօրենի գլխավորությամբ, ավելի քան մեկ ժամ հսկայածավալ աշխատանքներ են կատարել՝ վթարը վերացնելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները:   Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ, Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի իրենց գործընկերների հետ այս պահին «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու համար, թե ինչն է եղել վթարի պատճառը: 

Կա վարկած, որ հնարավոր է, որ այն օրերս Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով է եղել:

--00--ԱՀ