Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00--ԱՀ