ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմական համագործակցությունը կշարունակի զարգանալ․ Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Պապիկյան

Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակի զարգանալ. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ  Շոյգուի հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ 

«Կարող եմ վստահեցնել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած այս մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն միասնական գործելու միջոցով»,- շեշտել է  Պապիկյանը։
 
Շոյգուն իր հերթին շնորհակալություն է հայտնել  Պապիկյանին Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար։  

--00--ՄՀ