Պեկինը հարգանքով է վերաբերվում ՌԴ գործողություններին Ուկրաինայում. Սի Ցզինպին 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Չինաստանը հարգանքով է վերաբերվում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության գործողություններին Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ 

«Պուտինը և Ցզինպինը վերահաստատել էլ փոխադարձ պատրաստակամությունը՝ աջակցել միմյանց ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում», - նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ