Էրդողանն արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հարցում վճռականություն չցուցաբերելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը  նշել է, որ Եվրամիությունը և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են արևմտամետ հայացքներին, դեռևս լուրջ և վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում։

«Նրանք ընդամենը շատ խորհուրդներ են տալիս Ուկրաինային: Կոնկրետ քայլեր չկան։ Խորհուրդները շարունակվում են մինչ օրս: Այսօրվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն այս հարցի վերաբերյալ քայլերը»,- ասել է նա:

Էրդողանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը չպետք է վերածվի «դատապարտումների ծիածանի»։

«Այսօր մենք կծանոթանանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների դիրքորոշմանը։ Թուրքիայի դիրքորոշումը (խմբ. Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ) չափազանց հստակ է: Թվում է, թե ՆԱՏՕ-ի դաշինքը պետք է հավատարիմ մնա ավելի հստակ դիրքորոշմանը. Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին»,-հավելել է Էրդողանը:

--00--ՍԳ