Արման Թաթոյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։

Արման Թաթոյանը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը։

Մասնավորապես, պատրաստվել են աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ քաղաքացիների համար, ուժեղացվել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։

--00--ԱՀ