ՀՀԿ խորհուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News  

․

ՀՀԿ նիստին այսօր որոշում է կայացվել ձևավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։

ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին և Դավիթ Հարությունյանին։

Հանրապետականի խորհուրդը ընտրել է նաև կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար.

Կազմակերպչական հանձնաժողով - ՌուբենԹադեւոսյանին,

Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին,

Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով - Տիգրան Աբրահամյանին, 

Քարոզչական հանձնաժողով - Արտակ Զաքարյանին,

Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին,

Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին,

Արտաքին հարաբերությունների  հանձնաժողով - Լիլիթ Բեգլարյանին,

Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։

Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։

Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.

Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը,

Երիտասարդական կազմակերպություն - ՀենրիկԴանիելյանը,

Ուսանողական կազմակերպություն - ԱրմենՀարությունյանը,

Մարզական կազմակերպություն - ՀովհաննեսԳաբրիելյանը

Խորհրդի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը  պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։ 

--00--ԱՀ