Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Գերմանիան կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին հայտարարել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդները:

«Ռուսաստանը պետք է անհապաղ փոխի իր կուրսը: Առաջինը, կոչ եմ անում Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից, մասնավորապես ինքնահռչակ տարածքներից ու Ղրիմի թերակղզուց, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններից: Երկրորդը, Ռուսաստանը պետք է հրաժարվի գործողություններից, որոնք նպաստում են Ուկրաինայի հետ հետագա լայնամասշտաբ ռազմական հակամարտության հրահրմանը: Երրորդը, կոչ եմ անում Ռուսաստանին հետ կանչել սեպարատ սուբյեկտների ճանաչման որոշումը»,- ասել է Լինդները:

--00--ՍԳ