Եգիպտոսի նախագահը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News    

եգիպտոս
  Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմը:

Դեսպանը հավելել է, որ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրուն կժամանի Բաքու՝ նախապատրաստելու Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցը։

Սակայն դիվանագետը չի հայտնել Եգիպտոսի նախագահի՝ Բաքու այցի ստույգ ժամկետը։

 

--00—ՄՀ