Սեւանա լճի մակարդակը նախորդ փետրվարի 21-ի համեմատ նվազել է 17 սանտիմետրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 21-ի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։ 2022 թվականի փետրվարի  21-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2022 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 10 միլիոն 876 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ  թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

--00--ՍԳ