Մենքենա է բերման ենթարկվածել, զննությամբ թթվասերի տարայում մարիխունա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Փետրվարի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում Եղվարդի Կոմիտասի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Նաիրիի բաժին բերման ենթարկեցին Մրգաշեն գյուղի 31-ամյա մի բնակչի:

Մեքենայի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվեց թթվասերի տարա՝  մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ պահախցում՝ նմանատիպ զանգվածով մետաղյա տարա:

Ըստ նրա՝ թմրամիջոցը պատրաստել էր  Եղվարդ-Զորավան ճանապարհի հարակից դաշտում վայրաճ կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ