«Բռնապետ» Պուտինն ու «ժողովրդավար» Նիկոլը. Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ագնեսա

Պատերազմից 5 պակաս գտնվող մի ամբողջ գերտերության ղեկավար Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը երկրի Անվտանգության խորհրդի նիստի քննարկման թեմա է դարձրել ու քննարկում է ԲԱՑ՝ իր ժողովրդի ու ողջ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքի առջեւ, մինչդեռ «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ողբերգական փաստաթուղթը մեն-մենակ, բոլորից, այդ թվում թիմից (ականջդ կանչի Արարատ Միրզոյան) թաքուն է ստորագրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Համացանցը ողողված է Պուտին-Նարիշկին երկխոսության դրվագով։ Ինչ խոսք՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը փոքր ինչ անհարմար դրության մեջ հայտնվեց Պուտինի հետ երկխոսության ժամանակ, բայց ամենակարեւորը դա չէ։ Պատերազմից 5 պակաս գտնվող մի ամբողջ գերտերության ղեկավար Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը երկրի Անվտանգության խորհրդի նիստի քննարկման թեմա է դարձրել ու քննարկում է ԲԱՑ՝ իր ժողովրդի ու ողջ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքի առջեւ։

 Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի, իր ԱԽ քարտուղարի եւ յուր «ժողովրդավարների օթյակի» կողմից բռնապետ համարվող Պուտինն իր ժողովրդի աչքի առջեւ է կայացնում ճակատագրական որոշումները, մինչդեռ «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ողբերգական փաստաթուղթը մեն-մենակ, բոլորից, այդ թվում թիմից (ականջդ կանչի Արարատ Միրզոյան) թաքուն է ստորագրում։ Հանրապետության հրապարակը ագորա հռչակածը, մարդ, ով, հայտարարում էր, թե Արցախի հարցում ինչ փաստաթուղթ էլ լինի գալու եւ քննարկելու է ժողովրդի հետ, հիմա արդարանում է, թե ինչու էր թաքցնում բանակցային պրոցեսը սեփական «ժող․ ջանից» եւ հետին թվով փորձում համոզել, թե ինչ «վատ ժառանգություն» է ստացել։ Հիմա էլ հասարակության աչքից հեռու 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումն է փորձում թաղել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած/մեղա-մեղա/ քննիչ հանձնաժողովում։ Կայացնելիք որոշումների, առկա իրավիճակի մասին ընդդիմադիրների հարցապնդումներին էլ ի պատասխան՝ դե բա եկեք փակ նիստ անենք, պատմեմ։

Անպես որ, հարգելի եվրոպացի գործընկերներ, հաջորդ անգամ ժողովրդավարության, թափանցիկության, ազատ խոսքի ու իշխանության հաշվետվողականության մասին հեքիաթներ պատմելու ու զեկույցներ գրելու ժամանակ մեր բաստիոնին հանգիստ թողեք»,- գրել է Խամոյանը։

--00--ԱՀ