Իշխանությանն արգելված է Արցախ գնալ, ինչպե՞ս դատապարտի «Շուշիի հռչակագիրը». ընդդիմադիր պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Իշխանությունը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Շուշիի հռչակագրի» դատապարտումը, որովհետև չեն հետապնդում ՀՀ շահը: Ո՞ւմ է ձեռք տալիս այսօրվա իշխանության գուծունեությունը, կա՞ աշխարհում մեկ հայ, ում շահերից է բխում այդ հռչակագիրը, ուրեմն ինչո՞ւ չեն դատապարտում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Իշխանությունը գիտի, որ մերկացնող սխալ արեց, երբ չդատապարտեց հռչակագիրը, բայց իրենց արգելված է պաշտպանել ՀՀ շահը: Իրենց արգելված է Արցախ գնալ, ինպե՞ս դատապարտեն «Շուշիի հռչակագիրը»: Եթե չեն ասում՝ Շուշին օկուպացված է, ցեղասպանություն տերմինը չեն օգտագործում, ինչպե՞ս «Շուշիի հռչակագիրը» դատապարտեն»,- ավելացրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։