Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել Քոչարյանի և Սարգսյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել ՀՀ երկու նախագահների՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեմ և վերջիններս հանդեպ հայտարարել հետախուզում։

 
Սա էլ էինք կանխատեսել դեռ 2020 թ. նոյեմբերին։
Հիշեցնեմ, որ Արցախն ազատագրած հայ երկու քաղաքական գործիչների դեմ քրեական գործ են հարուցել նաև ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները։

Ուստի չեմ զարմանա, որ այս հարցում պաշտոնական Երևանից լինի հետևողական աջակցություն Ադրբեջանին։

Ցավալին այն է, որ Հայաստանում գործող ցանկացած հայ քաղաքական և հասարակական գործիչ, ով հայաստանամետ օրակարգով է առաջ շարժվում, շուտով կարող է հետապնդվել Ադրբեջանի կողմից Երևանի լուռ հայացքի ներքո։

--00--ՍԳ