Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Աշխարհ

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։

«Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել»,- ասված է հաղորդագրության մեջ: