Կվիրավորվեի, եթե այս իշխանություններն ինձ հրավիրեին՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի, ԱԳ նախարարի և փորձագիտական խմբի հանդիպմանը՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման թեմայով, ասել է, որ դա իշխանությունների կողմից կազմակերպված իմիտացիոն քայլ է, որը նպատակ ունի տպավորություն ստեղելու, թե իշխանությունը հանդիպում է մասնագետներին հետ: Մյուս կողմից, ըստ թուրքագետի, հանդիպումը ուշացած է:

«Այդ հավաքի նպատակն է եղել և շարունակում է մնալ իմիտացիան»,-ասել է թուրքագետը և հավելել. «Կոնկրետ ես հրավեր չեմ ստացել և եթե ստանայի, բնականաբար չէի մասնակցելու: Ավելին, կվիրավորվեի, եթե ինձ հրավիրեին, որովհետև այս իշխանությունների հետ խոսել երկրի շահերի մասին ուղղակի անհնար է»:

--00—ԼՄ