Դոնեցկի չճանաչված հանրապետությունն էվակուացնում է բնակիչներին Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Աշխարհ

Դոնեցկի չճանաչված հանրապետության խաղաղ բնակիչներն այսօրվանից սկսում են էվակուացվել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզ, որտեղ հատուկ նրանց համար պատրաստվել են կեցավայրեր։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ 

Ըստ նրա, առաջին հերթին պետք է դուրս գան կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Պիշուլինը նաև նշել է, որ շատ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորքերին հրաման է տալու անցնել հարձակման՝ փորձելով նվաճել ողջ Դոնբասը։

--00--ԿԿ