Լինում է՝ մտնում ես դպրոց ու զգում՝ շինարարը յուրաքանչյուր դետալի վերաբերել է սրտացավ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ժաննա Անդրեասյան

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղուց մի բանի մասին եմ ուզում գրել, որ վերահսկողության ու ընթացակարգի դաշտում չէ, մեր վերաբերմունքի դաշտում է։

Մենք սովոր ենք ասել, որ մեր երեխաների կրթությունը կարևոր է, դպրոցը կարևոր է։

Կարծում եմ՝ դպրոց, ուսումնական հաստատություն կառուցող ու վերանորոգող ամեն մարդ ու ընկերություն շատ գործնական ցույց է տալիս՝ ինչքանով է դա իրոք կարևոր։

Լինում է՝ մտնում ես դպրոց ու զգում՝ շինարարը յուրաքանչյուր դետալի վերաբերել է սրտացավ, էդտեղ ներսուդուրս անող երեխաներին պատկերացնելով, հաճախ լինում է նաև, որ զգում ես՝ այնքան որ վերաբերմունք է՝ 10 մետր խողովակը որտեղ կտրվեց, այնտեղ կտրելով, աշխատանքը մեխանիկական ավարտին հասցնելով։

Դպրոց, մանկապարտեզ, այլ ուսումնական հաստատություն կառուցելն ու վերանորոգելը առաջին հերթին հանրային պատասխանատվություն է, յուրաքանչյուր աշխատողի համար՝ նաև քաղաքացիական պատասխանատվություն, ոչ թե ուղղակի հերթական գործ»,- գրել է նա։

--00--ԱՀ