Դեսպան Մկրտչյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

․

Փետրվարի 17-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։

Նիկոս Դենդիասն ասել է, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են, և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։

--00--ԱՀ