Պաշտպանական երկրորդ գիծ չի եղել, եթե պարզվի գումար է հատկացվել՝ չեն կառուցել, պետք է պատասխան տան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

«Քննիչ հանձնաժողովի քննության ընթացքում հնարավոր է՝ կարիք լինի հետ գնալ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածը, պարզել, թե ովքեր իրենց վերապահված պարտականությունները չեն կատարել։ Շատ հարցեր կան, հսկայական միջոցներ, ռեսուրսներ  են տրամադրվել, բայց շատ տեղերում պաշտպանական երկրորդ, երրորդ  գիծ չի եղել։ Եթե պարզվի, որ գումարներ են հատկացվել, բայց ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել, պետք է պատասխան տան, իշխանությունը չէր կարող դա մեկ տարում կառուցել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե հանձնաժողովը պարզի, որ հեղափոխությունից հետո ԳՇ-ն վարչապետին, Կառավարությանը կարևոր հարցեր է բարձրացրել և ընթացք չի տրվել, քննիչ հանձնաժողովը պետք է պարզաբանի։ Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ հանձնաժողովի նպատակը պատժելը չէ, սխալները պետք է պարզենք, որպեսզի պաշտպանական գերատեսչության մարտավարությունը փոխենք և պատրաստվենք վաղվա օրվան»,- ավելացրեց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։