Վրաստանում ակումբները կբացվեն մարտի 5-6-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ակումբային արդյունաբերությունը կվերսկսի իր գործունեությունը մարտի 5-6-ը։ Ակումբներում կթույլատրվի հյուրերի առավելագույն հնարավոր քանակի 60 տոկոսը։

Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից՝ հաշվի առնելով առկա համաճարակաբանական միտումները, փոխանցում է 1tv.ge-ն։

Նշվում է, որ «օմիկրոն» շտամի տարածման գագաթնակետը մտել է նվազման փուլ, ուստի մարտ ամսից հնարավոր է համարվել վերականգնել գիշերային ակումբների աշխատանքը՝ նկատի ունենալով իրավիճակի կայունացումը։

--00--ՍԳ