Անգամ Սասուն Միքայելյանն է հրաժարվել. ընդդիմությունը լքեց պատերազմի հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Տիգրան Աբրահամյանը լքեցին Արցախյան երրորդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ դրա աշխատանքը «վստահություն» չի ներշնչում։ 

«Անգամ Սասուն Միքայելյանն է հրաժարվել մասնակցել այս նիստին», - նշեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե «Սասուն Միքայելյանը չի ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթը ու դրա համար էլ չի մասնակցել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։