Առաջնագծում կռվող առյուծ տղերքին պետության առյուծ ղեկավար էր պետք, որը չունեինք. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովում ընդգրկված փորձագետներն իրենք պետք է պատասխան տան, թե պատերազմի ժամանակ ինչո՞վ են զբաղված եղել: Այս հանձնաժողովը չի կարող անաչառ լինել, շեղվելու է և ամեն ինչ գցի «հներ»-ի վրա՝ արդարացնելով իշխանությանը։ Մենք հետամուտ ենք լինելու, որ պատերազմի հանգամանքները հայտնաբերվեն, և մեղավորները պատասխանատվություն կրեն»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ընդդիմության այն որոշմանը, որ չեն մասնակցելու պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:

«Պետք է հետաքննել, թե երկարատև փորձառություն ունեցող բանակը ինչպե՞ս երեք տարում իր համբավը փիառի վերածեց և մարտական կարողությունները զրոյացվեցին: Անընդհատ հիշում ու շահարկում են Վազգեն Սարգսյանին, նրա մեկ կոչով մի ամբողջ ժողովուրդ համախմբվեց, այս իշխանության կոչով քանի՞ հոգի համախմբվեց: Սարդարապատում, Արցախի առաջին ազատամարտին հայ ժողովուրդը միասնականության շնորհիվ հաղթանակեց, մինչ 44-օրյա պատերազմը ժողովրդին մասնատել էին հների-նորերի, սևերի-սպիտակների: Փաշինյանը կոչ էր անում՝ առյուծ տղերքն առաջին գծում կռվում էին, առյուծ տղերքին պետության առյուծ ղեկավար էր պետք, որը չունենք»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։