Ռուսաստանի գեղասահքի թիմը չի ստացել ոսկե մեդալները. խնդիրը կախված է դոպինգ-թեստի պատասխաններից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

տռռեգտեռգ

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպության դեռևս իրավաբանական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Ավելի վաղ` փետրվարի 7-ին, Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից:

Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրՌուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի ԽաղերումԵրկրորդ տեղում ԱՄՆ թիմն էբրոնզին արժանացավ Ճապոնիան:

--00--ՍԳ