Ա՛յ, ողորմելի պոռոտախոսներ, նա է ձեզ հրահանգել չքննադատել իր գործընկերոջը և հայհոյել Լուկաշենկոյին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Իշխանյան

Իրականում, դուք գործում, խոսում, ուտում, քնում եք, միայն բռնապետիկի թույլտվությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Կարդում եմ հպարտված, քպ-ական պատգամավորների «հերոսական» ելույթներն ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ երրորդական երկրի ղեկավար վիրավորել է հաղթանակած, հզոր, ինքնիշխան պետության։ Եվ այդ հաղթանակած պետության, հաղթած գեներալները «դուխով» հայհոյում են այդ մարդուն։ Դե որ այդքան «դուխով» եք, պատերազմ հայտարարեք Բելառուսին։ Հաա,մոռացել էի, դուք խաղաղասերներ եք։

Այդ «խաղաղասիրությունն» է պատճառը, որ ողորմելու պես եք ձեզ պահում Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին։ Բա, ինչու՞ դուխով չեք հոխորտում, երբ նա ծաղրուծանակի է ենթարկում ձեր պաշտելի բռնապետիկին, նվաստացնում Հայաստանը, այն անվանելով ադրբեջանական տարածք։

Իրականում, դուք գործում, խոսում, ուտում, քնում եք, միայն բռնապետիկի թույլտվությամբ։

Ա՛յ, ողորմելի պոռոտախոսներ, նա է ձեզ հրահանգել չքննադատել իր «բարեկիրթ» գործընկերոջը և հայհոյել Լուկաշենկոյին»,- գրել է Իշխանյանը։

--00--ԱՀ