Քանաքեռավան գյուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջիններս դուրս են եկել երթևեկելի գոտուց

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

վթար

Նյութեր են նախապատրաստվում փետրվարի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի՝ Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում բախվել են Քանաքեռավանի բնակիչներ Մաթևոս Գալստյանի վարած Mercedes մակնիշի և Վարազդատ Այվազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Mercedes-ը գլխիվայր շրջվել է։   

 --00—ՄՀ