Տավուշում իրար են բախվել «ВАЗ 2101»-ն ու «Ford Transit»-ը․ մեկ մարդ տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ