Երևանը 3 նոր փոխքաղաքապետ կունենա. անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նկար

Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի 3 տեղակալների ընտրության հարցը։

Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկության՝ փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը:

Գևորգ Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից է եղել, Սուրեն Գրիգորյանը նախկին պատգամավոր, այժմ էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է, իսկ ահա Ստեփան Մաչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Ավագանու նիստը կայանալու է փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ին:

--00—ԼՄ