Արցախի օկուպացված հատվածում աշխատող ադրբեջանցիների ավտոբուսը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

վթար

Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիների ավտոբուսը վթարի է ենթարկվել։

Ադրբեջանի APA գործակալության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մարմնական վնասվածներ են ստացել 16 հոգի։

Վարանդայում առաջին օգնություն ստանալուց հետո նրանք տեղափխվել են Բաքվի բժշկական կենտրոն։ Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Վթարի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։

--00—ՄՀ