Արմեն Սարգսյանը եկել էր, որ վիզիտկայի վրա գրվեր ՀՀ նախագահ, իր միջավայրում դա է կարևոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Արմեն Սարգսյանը եկել էր, որ վիզիտկայի վրա գրվեր ՀՀ նախագահ, իր միջավայրում դա է կարևոր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, աշխարհը չի դադարում լինել ցինիկ, Ղարաբաղի հարցը պետք է միշտ տաք պահենք, որ հարմար իրավիճակում հաջողություն արձանագրենք։ 

Նա նաև հարց ուղղեց իշխանություններին, թե ինչու Սախարովի հրապարակը նրանք չեն անվանակոչում Ազիզբեկով, որ Բաքվի հետ բանակցություններն ավելի հեշտ անցնեն։ 

Քոչարյանի կարծիքով, իշխանությունը մինչև վերջ ծալվել է Ադրբեջանի տակ։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի Ալիևի հետ, բայց ոչ այդքան նսեմացած։ 

Մանրամասները՝ տեսանյութում։