Մրցույթ՝ գիտնականների համար. երկու հաղթողներին կշնորհվի 250 000-ական դոլար պարգև. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեությանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին:

Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, որոնց շնորհվում է 250 000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով:

Մրցանակի, ինչպես նաև հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքէջից:

Մասնակցության դեպքում թեկնածուները իրենց տվյալները մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը պետք է ուղարկեն [email protected] էլ. փոստի հասցեին:

--00—ԼՄ