Սերժն ուզում էր Արցախի մասով ժողովրդի հետ բաց խոսել, բայց նրան հեռացրին. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

«Ժողովուրդ ջան, մեր գլխին սարքած ա, Արցախը պետք է տանք, պարզապես ամեն տարի մի քիչ հանձնելով, եկեք միանգամից տանք պրծնենք, առանց կրակոցի, առանց զոհի, կամ եկեք, դուրս գանք սրանց դեմ ու սրանց պատերազմ հայտարարենք, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային, այլ ձև չկա, որովհետև խաղը գծած է արդեն: Հայաստանի, որ նախագահն էլ վեր կանար, ասեր վերը նշվածը, այդ նախագահին տեղում հանելու էին, մեկ ուրիշին բերեին, դնեն»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

«Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը մոտ էր դա ասելուն, ավելին՝ նա կասեր: Բայց Սերժ Սարգսյանին էլ, Քոչարյանին էլ ու նույնիսկ Տեր-Պետրոսյանին միջազգային հանրությունը թույլ էր տալիս, որոշակի տոտալիտար ռեժիմ բանեցնել սեփական երկրում, որպեսզի պետք եղած օրը ՀՀ-ի ղեկավարը ցանկացած զիջման պատրաստ լինի»,-ասել է Մանասյանը:

Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: